Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2024

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը:

Ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ, առաստաղների, հատակների, պատերի և պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում, ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Арина Соболенко назвала момент, когда была близка к завершению карьеры






наши края пяти сонц

Из России выдворено 80 тысяч мигрантов за год. Это не предел

На северо-востоке Москвы благоустроили территорию у станции метро «Бибирево»

Пять лосей запутались в колючей проволоке в подмосковном лесу, один их них погиб