«Ոնց որ իմ տղու հոտն առնեմ». անհետ կորածների ընտանիքները շարունակում են հարազատների փնտրտուքը
«Վայեննի կուրտկեն [զինվորական բաճկոնը՝ ռուս. - խմբ.] տենց հանել քցել էր կողքիս սիդելնիկին, ըտենց էլ մնում ա սիդելինիկի վրա, հլը որ ձեռ չեմ տվել: Իրա մագնիտաֆոնն էլ չեմ միացրել մինչև հիմի ավտոյի միջի։ Ոնց...