ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման կապակցությամբ. «Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ողջունում է Ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարի 12-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը: Իրավամբ, սա նոր էջ է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգում: Մեծապես գնահատում ենք այս նախաձեռնության