Ապրիլի 17-ին Երեւանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում, տեղի ունեցավ «Գիտություն. հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» գրքի շնորհանդեսը։ Գիրքը, որ հոդվածների ժողովածու է, հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում 2025 թվականին։ ՀՀ ԳԱԱ «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչություն»-ը (ԳՀԶԾՎ), որը ղեկավարում է մ. գ. դ. Կամո Աթայանը, արդեն նեկ տարվա պատմություն ունի, եւ շնորհանդեսը նաեւ այդ առիթով էր։ Միջոցառմանը ներկա