Մոսկվայի մերձակա բոլոր միջազգային օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները
Մոսկվայի մերձակա բոլոր՝ չորս միջազգային օդանավակայանները այսօր ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։
Ըստ Ռուսաստանի քաղավիացիայի գործակալության՝ Մոսկվայի շրջանը երկրորդ օրն է արդեն ուկրաինական ուժերի թիրախում։
Նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթի հյուրերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ այսօր հորդորել է մյուս պետություններին...
