Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Պատմության մեջ առաջին ամերիկացի պապը․ Ռոբերտ Պրևոստը ընտրվել է Հռոմի պապ՝ ընդունելով Լևոն XIV անունը

0

2025 թվականի մայիսի 8-ին Վատիկանում կայացած Կոնկլավի երկրորդ օրը կարդինալները Հռոմի պապ են ընտրել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստին։ Նա դարձել է պատմության մեջ առաջին ամերիկացի պապը և որպես Հռոմի պապ ընդունել է Լևոն XIV անունը։

Նրա ընտրության մասին ազդարարել է Սիքստինյան կապելլայի ծխնելույզից բարձրացած սպիտակ ծուխը՝ ավանդույթի համաձայն Կոնկլավի միակ արտաքին ազդանշանը։ Սև ծուխը նշանակում է, որ պապ ընտրված չէ, իսկ սպիտակ ծուխը՝ որ նոր պապ է ընտրվել՝ ապահովելով անհրաժեշտ երկու երրորդ ձայների մեծամասնությունը։

Լևոն XIV-ը մայիսի 8-ին Սուրբ Պետրոսի հրապարակում առաջին ելույթն է ունեցել հավատացյալների առջև։

Այս տարվա Կոնկլավը համարվել է պատմության մեջ ամենամեծը և ամենաբազմազգը։ Մասնակցել են շուրջ երկու տասնյակ կարդինալներ այն երկրներից, որոնք երբեք չեն ունեցել ներկայացվածություն Կարդինալների ժողովում։ Ֆրանցիսկոս պապը, իր 12-ամյա պապության ընթացքում, նշանակալիորեն փոփոխել է Կոնկլավի կազմը՝ ընդգրկելով կարդինալներ Հաիթիից, Մյանմայից, Բանգլադեշից, Մալայզիայից և այլ երկրներից։

The post Պատմության մեջ առաջին ամերիկացի պապը․ Ռոբերտ Պրևոստը ընտրվել է Հռոմի պապ՝ ընդունելով Լևոն XIV անունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса