Добавить новость
ru24.net
World News
Май
2025

«Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից». Բայրամով. «Ազատություն»

0

Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ շփումներ կան հայկական կողմի հետ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:

Երեկ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն:

The post «Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից». Բայրամով. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса