Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ:

Վարչապետը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը՝ ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:

Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:

Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:

Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:

Դանիելյանի ստեղծագործություններն ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ և դիմանկարներ։

The post Փաշինյանը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса