Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները խոսել են Էրդողանի հետ
Թուրքիայի նախագահը համաձայնել է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները, հայտարարել է պաշտոնական Անկարան՝ նախագահներ Պուտինի ու Էրդողանի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Ռեջեփ Էրդողանը լիովին պաշտպանել է ռուսական առաջարկը՝ ընդգծելով ստամբուլյան հարթակը տրամադրելու պատրաստակամությունը»,-հաղորդել է Կրեմլը։
Ելիսեյան պալատն իր հերթին հայտարարել է, թե այսօր առավոտյան հեռախոսազրույց է կայացել նաև Մակրոնի և Էրդողանի միջև։ «Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը ներկայացրել...
