Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է մայիսի 15-ին Ստամբուլ թռչելու հնարավորության մասին, որտեղ նույն օրը նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը։

«Կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.) պետք է այնտեղ լինեն։ Մտածել եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ՝ հինգշաբթի օրը որտեղ կլինեմ, այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Կարծում եմ՝ դա հնարավոր է», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին առանց որևէ նախապայմանի։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։

The post Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса