Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին կմեկնի Իրան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ նա Թեհրանում կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։
Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ:
44-օրյա պատերազմից հետո Թեհրանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը: Երևանում մարտին կայացած այցի ժամանակ էլ արտգործնախարար Աբբաս Արաղչին կրկնեց Թեհրանի տեսակետը Իրանն աջակցում է տարածաշրջանի...
