Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին
Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին:
«Տիկին Դիանա Գասպարյանը, որը շուրջ յոթ տարի ղեկավարել է համայնքը, պաշտոնապես հրաժեշտ տվեց աշխատակազմին։ Նրա ղեկավարման տարիներին համայնքն ընդլայնել է արտաքին կապերը՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ` տեղական և միջազգային մակարդակում, իրականացվել են մի շարք ծրագրեր, կյանքի են կոչվել համայնքային զարգացման ռազմավարական նախագծերը։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխտակազմին այս տարիների համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»,- ասված է հաղորդագրությունում։
The post Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
