Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Ոստիկանները հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ ու մեքենայի մասեր են հափշտակել. 2 անձ ձերբակալվել է. Factor

0

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն 2 ոստիկանի է ձերբակալել: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները:

Ըստ գործի՝ ձերբակալված անձինք Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պահպանվող հատուկ տարածքում պահվող մեքենաներից ավտոպահեստամասեր են հափշտակել և վաճառել, իսկ մի շարք դեպքերում էլ հենց մեքենաներն են հափշտակել ու վաճառել։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը, որն այժմ պարեկ է, նախկինում զբաղեցրել է Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության բաժնի նախկին պետի պաշտոնը, մյուսը ինչպես ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, այնպես էլ այժմ աշխատում է հերթապահ ծառայությունում: Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս գործի վերաբերյալ, սակայն մեզ հայտնի է, որ ձերբակալված անձինք արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեն:

The post Ոստիկանները հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներ ու մեքենայի մասեր են հափշտակել. 2 անձ ձերբակալվել է. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса