Վերլուծաբանները թերահավատ են, թե հայ - ադրբեջանական պայմանագիրը այս տարի կստորագրվի
Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում տևական կայունություն և անվտանգություն հաստատելու համար: Թեհրանում ընդունելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին: Ըստ իրանական ISNA գործակալության Արաղչին ընդգծել է՝ Թեհրանը ոչ մի ջանք և օգնություն չի խնայի՝ փաստաթղթի ստորագրման համար:
Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, երկու երկրների...
