Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ «Առաջին ալիք»-ը ներկայացնում է Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։ Կից ներկայացված է