Բաքվի ռազմական դատարանում հարցաքննվել է Բակո Սահակյանը
Բաքվի ռազմական դատարանում այսօր հարցաքննվել է Արցախի երկրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իր գործունեությանը վերաբերող դատախազների հարցերին»:
Նույն այդ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանի հարցաքննության ընթացքում ցուցադրվել է տեսագրություն, որում նաև Արցախի երկրորդ նախագահն է եղել։ Իշխանամերձ Kaliber.az լրատվամիջոցը գրում է, որ դատարանում հրապարակված...
