Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է չանտեսել դեռահասների ինքնավնասող վարքագծի ազդակները

0

«Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը»,-տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունից։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը

Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։

Ամենահաճախ հանդիպող ձևերն են.

 կտրվածքները,

 այրվածքները,

 այլ տեսակի ֆիզիկական վնասվածքները։

Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես հուզական ցավը, սթրեսը կամ դատարկության զգացողությունը հաղթահարելու մեխանիզմ։

Պատճառներ և ռիսկի գործոններ

Ինքնավնասող վարքագծի հիմնական պատճառներն են․

 զգացմունքների կառավարման դժվարությունները, հատկապես` սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակներում,

 հոգեկան խանգարումներ՝ դեպրեսիա, անհանգստության խանգարումներ,

 տրավմատիկ փորձառություններ՝ բռնություն, բուլինգ, մտերիմ մարդու կորուստ:

 Ծնողներն ու մանկավարժները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին․

 անհասկանալի կտրվածքներ, այրվածքներ կամ կապտուկներ,

 տաք եղանակին երկարաթև հագուստի մշտական կրում,

 մեկուսացում, փակվածություն, հետաքրքրությունների կորուստ,

 հաճախակի տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն, դեպրեսիվ վիճակ,

 բարկության, դատարկության կամ անզորության զգացումներ:

Ինչպե՞ս աջակցել դեռահասին.

 բաց երկխոսություն՝ զրուցե՛ք երեխայի հետ առանց մեղադրանքների,

 մասնագետի օգնություն՝ հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվությունը կօգնի բացահայտել վարքի պատճառները և մշակել օգնության ծրագիր,

 անվտանգ միջավայրի ստեղծում՝ ընտանիքում ձևավորե՛ք վստահության մթնոլորտ, խուսափե՛ք քննադատությունից և ճնշումից,

 տեղեկացվածություն՝ ուսումնասիրե՛ք ինքնավնասող վարքագծի վերաբերյալ նյութեր երեխայի վիճակը ավելի լավ հասկանալու համար»:

The post Առողջապահության նախարարությունը հորդորում է չանտեսել դեռահասների ինքնավնասող վարքագծի ազդակները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса