Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

0

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:

ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում:

Պատասխան. «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:

Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

The post Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса