Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

0

Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց ևս մի կարևոր նախաձեռնությամբ. Հայաստանի Հանրապետությունը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին:

«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ միանալ Խոշոր կատվազգիների պահպանությանն ուղղված միջազգային դաշինքին։

Դաշինքին անդամակցությունը կդառնա լայն հնարավորություն՝ իրականացնելու ընձառյուծի և այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագիր, կիրառելու նոր մոտեցումներ, ինչպես նաև նպաստելու մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ ու արժեքավոր տեսակների պահպանմանը և թվաքանակի ավելացմանը:

Ներկայումս Հայաստանում ընձառյուծների թվաքանակը կազմում է մինչև 10 առանձնյակ, սակայն նրանց սննդային բազան՝ կեր հանդիսացող կենդանատեսակները, աճել է 1000-ից մինչև 3000-ի»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

The post Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса