Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Արմեն Գրիգորյանը և Մարեկ Պրավդան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

0

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը:

ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

The post Արմեն Գրիգորյանը և Մարեկ Պրավդան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса