Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից. ՆԳՆ
0
Մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։
The post Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
