Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Էրդողանն ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցուղու» հարցում. «Ազատություն»

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները», – թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդողանը և հավելել, –
«մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Թուրքիայի առաջնորդը նաև համոզմունք է հայտնել, որ «յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին»:

The post Էրդողանն ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցուղու» հարցում. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса