Добавить новость
ru24.net
World News
Май
2025

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

0

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ:

«Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2:25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել է բուժաշխատողներին՝ խաթարելով կենտրոնի բնականոն աշխատանքը:

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պուշկինոյի բնակիչ 38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

The post Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса