Թրամփը Պեկինին մեղադրում է մաքսատուրքերի հարցով պայմանավորվածությունները խախտելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է մաքսատուրքերի հարցով պայմանավորվածությունները խախտելու մեջ։
«Երկու շաբաթ առաջ Չինաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների մեջ էր։ Իմ կողմից սահմանված շատ բարձր մաքսատուրքերը գործնականում Չինաստանի համար անհնարին դարձրին առևտուրը Միացյալ Նահանգների հետ, որն, անկասկած, աշխարհի թիվ մեկ շուկան է։ Մենք, ըստ էության, ամբողջությամբ դադարեցրել էինք առևտուրը Չինաստանի հետ, ինչը կործանարար էր նրանց համար»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է Թրամփը և...
