Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները: Աննա