Վեճ, ծեծկռտուք, մեքենաներով հետապնդում. Երևանում այլոց վեճի հետևանքով անցորդ կինն է սպանվել, որդին հիվանդանոցում է
Սպիտակ ու կարմիր մեխակներ, մոմեր վրաերթի վայրում՝ ի հիշատակ երեկ Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկի մայթին այլոց ծանր ու վայրենի վեճի հետևանքով կյանքը կորցրած 42-ամյա Անի Խաչատրյանի:
Մայրն ու 2 տարեկան տղան, ըստ ականատեսների, խանութից էին դուրս եկել, զբոսնում էին մայթին, երբ թաղամասի մեկ այլ հատվածում շան վրահերթի հետ կապված վեճը վերածվել է ծեծկռտուքի, միջադեպի մասնակիցները նստել են ավտոմեքենաներն ու ընկել իրար հետևից: Այնքան արագ են վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը, հասնելով 28...
