Ռուսական օդային հարվածներից Ուկրաինայում զոհեր կան
Ռուսական ուժերի օդային հարձակումների հետեւանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն երկու մարդ՝ այդ թվում 9-ամյա երեխա, հայտնում են երկրի պաշտոնական աղբյուրները։
Զապորոժիեի նահանգապետ Իվան Ֆեդորովի խոսքով՝ 9-ամյա աղջիկը զոհվել է Դոլինկա գյուղի վրա հարվածի հետևանքով, 16-ամյա մի պատանի վնասվածքներ է ստացել։ Պաշտոնյայի խոսքով հարվածների հետեւանքով շրջանում կան ավերածություններ, վնասվել են մեքենաներ։
Երկրորդ զոհի մասին հաղորդել են Խերսոնի մարզից։ Մոսկվան չի մեկնաբանել այս հարվածները:
Ռուսաստանի...
