Добавить новость
ru24.net
World News
Июнь
2025

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

0

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախկին նախարար Աննալենա Բերբոկին ընտրել է 80-րդ նստաշրջանի նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Գերմանիայից Աննալենա Բերբոկն ընտրվել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ», – հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս՝ 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգը։

Բերբոկն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, նրան աջակցել է 167 պետություն։ 

Քվեարկությունից հետո նա շեշտել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը որոշիչ կլինի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ այն հսկայական քաղաքական և ֆինանսական ճնշման տակ է: Բերբոկը խոստացել է դռները միշտ բաց պահել բոլորի համար։

The post Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса