Նոր զոհեր Գազայում՝ բարեգործական կենտրոնի մոտ
Գազայում չորս մարդ սպանվել է, մի քանիսը վիրավորվել, երբ իսրայելական կողմը կրակ է բացել Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնություն բաժանող կենտրոնի մոտ խմբված պաղեստինցիների ուղղությամբ, հայտարարել են տեղի շտապօգնության աշխատակիցները։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ զորքը նախազգուշական կրակոցներ է արձակել, միաժամանակ շեշտել, թե «կարիքավորները պետք է այդ բարեգործական կենտրոններից օգտվեն միայն առավոտյան 6-ից մինչև երեկոյան 6-ը», քանի որ դրանից առաջ կամ հետո տարածքը համարվում է ռազմական...
