Добавить новость
ru24.net
World News
Июнь
2025

Փաշինյանին օգնության է հասնում հին ընկեր Սերժ Սարգսյանը, սա նաև պայքար է Ռոբերտ Քոչարյանի դեմ. Դավիթ Խաժակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը

– Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից որպես վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի առաջադրումը: Վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք վերաբերվում:

– Նախ՝ եկեք փաստենք, որ Հանրապետական կուսակցությունն իր վարքագիծը չի փոխում, ինչպես 2018 թվականին Սերժ Սարգսյանն ասաց, թե չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, բայց հետո առաջադրվեց, այնպես էլ հիմա՝ մայիսի սկզբին, ասացին, թե չունեն վարչապետի թեկնածու ու պատրաստ են իրենց ստորագրություններն առանց նախապայմանի տալ ցանկացած թեկնածուի, իսկ հետո պարզվեց, որ բավական չէ՝ ունեն նախապայմաններ, մի բան էլ ունեն թեկնածու, որն առանձնացել է 18-ին մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելով, որը որևէ քաղաքական հետագիծ չունի ու, ըստ էության, մեծագույն նվեր է Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրին»՝ որպես իրենց մրցակից: 

– Ինչո՞ւ են առաջադրել հենց այս թեկնածուին:

– Կարծում եմ, որ ենթադրել են, թե կարող են ստանալ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի աջակցությունը, որովհետև հակառակ պարագայում կարող ենք արձանագրել, որ դա ամբողջությամբ ֆիկտիվ առաջադրում է, քանի որ «Հայաստան» դաշինքի նախապայմանը, որ լինի 8 ստորագրություն, 6-ն ունի «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ու կա 2 պակասող ստորագրություն, ու ենթադրել են, որ թերևս Դավիթ Համբարձումյանը՝ որպես Հովիկ Աղազարյանի համերկրացի, կարող է ստորագրություններ բերել, ինչը չեղավ, որովհետև Աղազարյան արդեն հստակ հայտարարել է այդ մասին: Ստացվում է, որ իրենք սկսել են մի գործընթաց, որն ի սկզբանե այդ 8 ստորագրությանը հավակնելու շատ լուրջ խնդիր ունի: 

– Այդ դեպքում ինչո՞ւ են սկսել մի գործընթաց, որը, ինչպես ասում եք, ի սկզբանե ձախողված է:

– Քանի որ իրենք ի սկզբանե ջուր պղտորողն էին, գիտեք, որ Սերժ Սարգսյանի նպատակը 18 թվականից հետո չի եղել պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ՝ պայքարել հնարավորինս Ռոբերտ Քոչարյանի դեմ, ու այդտեղ էական չէ՝ Նիկոլ Փաշինյանը կուժեղանա՞, կթուլանա՞, ու հիմա, այն պահին, երբ Փաշինյանն ի սկզբանե պարտված՝ պայքար է մղել Եկեղեցու դեմ, երբ իր մեկնարկային դիրքերը վատ վիճակում են, օգնության է հասնում հին ընկեր Սերժ Սարգսյանը՝ առաջադրելով մի մարդու, որը քաղաքական մրցունակություն չի կարող ունենալ ու որը առավել քան որևէ մեկը խոցելի է: 

Սերժ Սարգսյանն օգնության ձեռք է մեկնում Նիկոլ Փաշինյանին ու, ի վերջո, նաև փորձում է իրենցից հեռու պահել այն խոսակցությունները, թե ինչու իրենք իմփիչմենթի նախաձեռնությամբ հանդես չեկան, եթե նույնիսկ այդ նախաձեռնությունը չի կարող անգամ խորհրդարանում քվեարկության հասնել: 

– Պարո՛ն Խաժակյան, հիմա ՀՀԿ-ն ու ՔՊ-ն հին ընկերնե՞ր են, թե՞ քաղաքական հակառակորդներ:

– Ամենաբարդ պահերին, երբ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, երբ սկսվել է ինչ-որ առարկայական պայքար, Սերժ Սարգսյանը ու իր պրոքսի ներկայացուցիչները մտել են պայքարի մեջ ու ապականել այն: Թույլ տվեք ասել, որ նույնը տեղի ունեցավ անցած տարի Սրբազան պայքարի դեպքում: 

– Այսինքն՝ «Պատիվ ունեմ»-ի պատճառաբանությունը, թե իրենք չեն ուզում Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ երկուսով՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հիմնավոր չե՞ք համարում:

– Այդտեղ էլ շատ հեգնական մի իրողություն կա. իրենք ասում են՝ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյան երկուս է, չէ՞, հիմա, Դավիթ Համբարձումյանը ոչ թե Սերժ Սարգսյան երկուս է, այլ՝ Սերժ Սարգսյան 78, այսինքն՝ կան 78 Սերժ սարգսյաններ իրենց վարքով ու բնույթով, ու Դավիթ Համբարձումյանը այդ շարքում 78-րդն է: Հիմա, եթե իրենք ցանկանում են, որ երկրում իսկապես իշխանափոխություն ունենան, ումո՞վ է հնարավոր դա անել, Նիկոլ Փաշինյան երկուսո՞վ, թե՞ Սերժ Սարգսյան 78-ով: Անգամ իրենց այդ բառապաշարը ցույց է տալիս, որ նպատակն ամենևին էլ իշխանափոխությունը չէ, նպատակը Փաշինյանի դեմ ուղղված քաղաքական գործընթացները խաթարելն է:

– Ինչո՞ւ, ո՞րն է իրենց շահը, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանությա՞ն:

– Որովհետև Սերժ Սարգսյանն ունի ներքին ընկալում, որ Նիկոլ Փաշինյանն է իշխանությունը վերցրել իր ձեռքից, ու կա՛մ ինքը պետք է հետ վերցնի այն, կա՛մ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, այլապես կպարզվի, որ նա բացարձակ ձախողված է: 

Եթե հեգնանքը մի կողմ թողնենք, կա նաև մի բան, որ 2026 թվականի ընտրությանն ընդառաջ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ու նրան սատարող ուժերը անցողիկության խնդիր ունեն, ինչը չունի խորհրդարանական իր ոխերիմ բարեկամ Ռոբերտ Քոչարյանը, ու քանի որ հեշտ չէ սեփական վարկանիշը բարձրացնել, հեշտ է դիմացինինը իջեցնել: Կարծում եմ, որ այս մոտեցումն էլ կա, որ չեն ուզում թույլ տալ, որ Քոչարյանն էլ հաջողի:

– Պարո՛ն Խաժակյան, կարծում եք, որ սա նաև պայքար է Ռոբերտ Քոչարյանի դե՞մ:

– Կարծում եմ՝ այո՛: Երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հանդես եկան նախաձեռնությամբ, ու Էդմոն Մարուքյանը դարձավ վարչապետի թեկնածու, մենք նպատակ ունեինք ընդդիմադիրներին ասելու՝ ձեր գործառույթը կատարեք: Ի վերջո, «Հայաստան» դաշինքը գոնե նախապայման ուներ, «Պատիվ ունեմ»-ը դա էլ չուներ, ու մենք այստեղ, ունենալով այդ հավելյալ երկու ստորագրությունները, որ կորցրել էր ընդդիմությունը, իրական պրոցեսի հետ գործ ունեինք, հիմա ՀՀԿ-ն դա նախաձեռնելով՝ իրական պրոցեսի հետևից չի գնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանին օգնության է հասնում հին ընկեր Սերժ Սարգսյանը, սա նաև պայքար է Ռոբերտ Քոչարյանի դեմ. Դավիթ Խաժակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса