Добавить новость
ru24.net
World News
Июнь
2025

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

0

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում Արշակունյաց պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:

Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

The post Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса