«Որոշ քաղաքական ուժերի մասնակցությունը միայն արագացնում է Կաթողիկոսին մերժելու օպերացիան». Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է, որ եկեղեցու և իշխանության միջև աճող լարվածության ֆոնին որոշ քաղաքական ուժերի ու գործիչների ակտիվ մասնակցությունը միայն նպաստում է, որ Կաթողիկոսին մերժելու գործընթացն արագանա:
«Եկեղեցին ունի բավարար ինտելեկտուալ կարողություններ և ներքին ուժ՝ պաշտպանելու ինքն իրեն։ Եթե անհրաժեշտ լինի՝ և՛ հոգևորականները, և՛ քաղաքական ուժերը կարձագանքեն։ Բայց հիմա պետք չէ օգնել իշխանությանը, եթե նպատակը իսկապես օգնելը չէ», — գրել է Սամսոնյանը։
Նա ընդգծում է, որ նման քայլերով իշխանության սպասարկումն անուղղակիորեն կարող է նպաստել եկեղեցու դեմ իրականացվող գործողություններին։
The post «Որոշ քաղաքական ուժերի մասնակցությունը միայն արագացնում է Կաթողիկոսին մերժելու օպերացիան». Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
