«Փաշինյանի ուղեղի ծալքերում պետականություն հասկացություն գոյություն չունի։ Սպասվող զարգացուներում կարող է հիմա էլ եկեղեցուն մեղավոր կարգել, ինչպես ավելի վաղ արեց բանակի հետ։ Գիտե՛ք, ամոթ է նրա համար դիվանագիտություն բառն օգտագործել։ Անգրագետ է, թույլ և անզուսպ։ Նա իր քանդարարություններով շարունակում է ավերել երկիրն այն դեպքում, երբ կանգնած ենք պատմական մարտահրավերների առաջ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քաղաքական միավորներին առաջարկելով միավորվել ոչ թե անձի, այլ Հայաստանը փաշինյանական իշխանությունից ազատելու գաղափարի շուրջ։