Добавить новость
ru24.net
World News
Июнь
2025

Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

0

Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հուջարաթի նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։

Air India-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքնաթիռն Ահմեդաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։ 

Ըստ ANI գործակալության՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից դուրս գտնվող քաղաքային տարածքում։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ 

The post Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса