Добавить новость
ru24.net
World News
Июнь
2025

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։ 

The post ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса