«Դասական քաղաքական հետապնդում». Մայր Աթոռը դատապարտել է Միքայել արքեպիսկոպոսի կալանավորումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշումը:
Հայ առաքելական եկեղեցին համարում է, որ այդ որոշումն «ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի»:
«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված...
