Հովհաննավանքում այսօր պատարագ մատուցող կարգալույծ հռչակված քահանան «քարոզի» ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Հարցն այստեղ ես չեմ, իմ անձը չի, իմ կերպարը չի: Իմ շուրթերով ես չեմ խոսում: Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի: Պարոն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր...