Ռոմանոս Պետրոսյանը կմնա ՀԷՑ կառավարիչ, եթե ընկերության լիցենզիան դադարեցվի, հակառակ դեպքում՝ կհեռանա. ՀԾԿՀ նախագահ
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դադարեցնի ընկերության լիցենզիան: Եթե լիցենզիան պահպանվի, ՔՊ-ական Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը: Մինչ ՀԷՑ տեղափոխվելը նա Պետական վերահսկողական ծառայության պետն էր, այդ հաստիքը մոտ չորս ամիս է՝ թափուր է:
«Եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը պետք է մնա և շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԷՑ փակ բաժնետիրական...
