Թրամփը հայտարարել է, որ իրեն «չեն թույլատրում» երրորդ ժամկետով առաջադրվել, ինչը «շատ վատ է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «չեն թույլատրում» առաջադրվել երրորդ ժամկետով՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումները։
«Ըստ հարցումների՝ ես ունեմ ամենաբարձր վարկանիշը, բայց ինձ թույլ չեն տալիս առաջադրվել, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի... Շատ վատ է», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը և իր աջակիցները բազմիցս են խոսել 79-ամյա նախագահի 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունների մասին։ ԱՄՆ Սահմանադրությունը, սակայն, արգելում...
