Թուրքիայում օծանելիքի պահեստի հրդեհից 6 մարդ է զոհվել
Այսօր առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օծանելիքի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։Հրդեհի պատճառները դեռևս պարզ չեն։Ստամբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիլովասին արդյունաբերական քաղաք է, որտեղ կան բազմաթիվ պահեստներ և գործարաններ։
