Վահան Քերոբյանը չի կալանավորվել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվել, ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ՝ Քերոբյանը հայտնում է.
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»:
Քերոբյանը երեկ էր ձերբակալվել: Նրա տանն իրավապահները խուզարկություն էին իրականացրել:...
