Սաակաշվիլիին արտահանձնելու շանսեր չկան. Կոբախիձե
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու շանսեր չկան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ուկրաինական կողմի կոչերին՝ նախկին նախագահին Կիև տեղափոխելու վերաբերյալ:
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Սաակաշվիլիի տեղափոխման հարցը ակտիվորեն քննարկվում է։
Ավելի վաղ Վրաստանի երրորդ նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզային ադմինիստրացիայի նախկին ղեկավար Միխեիլ...
