«Չեմ բացառում, որ քաղաքական է». Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը
Մեկուկես տարի գաղտնալսելուց հետո է Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի մեղադրանք առաջադրել Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանին: Այվազյանը պնդում է՝ իրեն պարբերաբար հետևել են ամենուր՝ թե՛ աշխատասենյակում, ու թե՛ դրանից դուրս:
«Ես լինելով երկու տարի իրենց հսկողության տակ բոլոր տեսակներով՝ և՛ ձայնագրություն, և՛ վիդեոնկարահանում, և՛ հսկողություն ամենօրյա, ամենժամյա ոչ միայն կաբինետում, այլև փողոցում, ինձ հսկելուց հետո, իրենք պարզել են, որ...
