Добавить новость
ru24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Միքայել Աջապահյանի փաստաբանները կդիմեն Եվրոպական դատարան. «Ազատություն»

0

Ազատության, արդար դատաքննության, խոսքի ազատության իրավունքների խախտումներ և խտրականություն. Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները մատնանշում են Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումներ, որոնց վերաբերյալ դիմում են պատրաստել Եվրոպական դատարան ուղարկելու համար:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է կես տարուց ավելի: Իրավապահները հանցագործություն են որակել նրա հարցազրույցներում հնչեցրած արտահայտությունները, ինչից հետո առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց ու երկու տարվա ազատազրկման դատապարտեց: Այս դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ:

Փաստաբան Զոհրաբյանի խոսքով, դատարաններն այս ամիսների ընթացքում բավարարել են Քննչականի ու դատախազության պահանջը՝ խոսքի համար մեղադրյալի աթոռին հայտնված բարձրաստիճան հոգևորականին պահել կալանքի տակ: Այս որոշումները փաստաբանները որակում են անհիմն, քաղաքական դրդապատճառով կայացված: Հենց այս այս հարցն են բարձրացնելու հազարավոր կիլոմետր հեռու Ստրասբուրգում գտնվող միջազգային դատարանում:

«Առաջին անտյանի դատարանը կալանքի հետ կապված որոշումներ էր կայացրել, առաջին որոշման մասով բողոքարկել ենք վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ դատարաններ, սպառել ենք ներպետական միջոցները և հիմա նախապատրաստվում ենք հենց այդ առաջին գործով գնալ Եվրոպական դատարան: Ունենք նաև երկու կալանքի երկարացման որոշումներ, դրանք նույնպես ներպետական ատյանները սպառված են», – ասաց փաստաբանը:

Դատարանները Շիրակի թեմի առաջնորդին պահում են կալանքի տակ, քանի որ կասկածներ ունեն, որ հոգևորականն ազատության մեջ կարող է նոր հանցանք կատարել:

The post Միքայել Աջապահյանի փաստաբանները կդիմեն Եվրոպական դատարան. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса