Добавить новость
ru24.net
World News
Январь
2026

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ Nissan-ը գլորվել է ձորակը. ՆԳՆ

0

Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել է ձորակը և արգելափակվել ձնակույտում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին և ուղևորին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

The post ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ Nissan-ը գլորվել է ձորակը. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса