Զինված ուժերում ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել 2025 թվականին. Պապիկյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Դեպքերից մեկը՝ կայծակնահարություն, 1՝ հոսանքահարում, 2՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2՝ առողջական խնդիրների պատճառով: Բոլորը ժամկետային զինծառայողներ չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողներ են»,- ասաց Պապիկյանը:
Նախարարը հավելեց՝ 2025 թվականի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ ավտովթար, կենցաղային տարբեր պատճառներ, հիվանդություն և այլն:
«2024 թվականի համեմատ՝ մահացության թվերը 2025 թվականին պակասել են 40 տոկոսով»,-նշեց Պաշտպանության նախարարը:
Սուրեն Պապիկյանը հայտնել էր նաև, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման և դրա հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել:
The post Զինված ուժերում ծառայության հետ կապված 6 մահ է արձանագրվել 2025 թվականին. Պապիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
