Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս՝ ընդգծելով, որ Գրենլանդիան ձգտում է մնալ Դանիայի կազմում և զարգացնել խաղաղ համագործակցություն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Գրենլանդիայի կառավարության ղեկավարը վերահաստատել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին և իրենց ընտրությունը տեսնում են Դանիայի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ «Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է՝ ուղղված համագործակցությանը, միջազգային իրավունքի հարգմանը և մեր տարածքի նկատմամբ ունեցած իրավունքներին», – նշել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը Գրենլանդիայի իշխանությունները ներկայացրել են առաջին իսկ օրերից։ «Մենք ցանկանում ենք համագործակցություն, ցանկանում ենք դաշինք, և հենց դրա վրա է հիմնված մեր դիրքորոշումը», – հավելել է նա։
Նիլսենը նաև կրկնել է, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։
The post Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
