Добавить новость
ru24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանը ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը կառուցապատման իրավունք կտա 49 տարով՝ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ. հայտարարություն

0

ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։

Այս մասին նշված է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։  

Նշվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը` ԱՄՆ վերահսկիչ բաժենմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու  իրականացումը։

«Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ 

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը։ 

Հայաստանը և ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու  ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները. 1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։ 

Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի ԹՐԻՓՓ երկաթգծային ու ճանապարհային նախագծերը և կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ ԹՐԻՓՓ-ի այլ բաղադրիչների համար»,- ասված է հայտարարության մեջ։ 

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝

հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում, գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ (ենթակա է հետագա քննարկման), կարգավորիչ աջակցություն և թույլտվությունների արագ ընթացակարգեր, սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ, կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։

Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի՝ որպես ԹՐԻՓՓ-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար և կծառայի որպես ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.

պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում, ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար, պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ, ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից, կառավարել ԹՐԻՓՓ երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։

Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.

​​երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ, ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր, աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.

ենթակառուցվածքների հասանելիության վճարներ, տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն, գույքի վարձակալություն և զարգացում, ծառայության վճարներ, հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։

Հայաստանը հստակորեն պահպանում է.

օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին, ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, ԹՐԻՓՓ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման և շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին և ռազմավարական նկատառումներին: Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կողմից՝ այն ընկալմամբ, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին: 

The post Հայաստանը ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը կառուցապատման իրավունք կտա 49 տարով՝ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ. հայտարարություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса