Добавить новость
ru24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

0

Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ քայլը բնութագրելով որպես «քաղաքական ազդանշան»։

Ինչպես հայտնում է AFP-ն, որոշումը կայացվել է անցած ամռանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում։ Բարոն նշել է, որ օգոստոսի վերջին անձամբ այցելել է Գրենլանդիա՝ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր ներկայությունը նաև գիտական ոլորտում։

Նախարարը կրկնել է, որ Գրենլանդիան «վաճառքի ենթակա չէ»՝ նշելով, որ այն ընտրել է Դանիան, ՆԱՏՕ-ն և Եվրոպական միություն-ը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամի կողմից մեկ այլ անդամի նկատմամբ ուժի կիրառումը կհակասեր դաշինքի էությանը։

Այս հայտարարությունները հնչել են այն իրավիճակում, երբ Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ընդունելության Սպիտակ տանը՝ բանակցությունների համար։ Հանդիպումը նախաձեռնել է Դանիայի ԱԳ նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, և այն կկայանա նաև ԱՄՆ փոխնախագահի մասնակցությամբ։

The post Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса