Добавить новость
ru24.net
World News
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Երևանում մեկ շաբաթում 63 տարեց է վնասվածք ստացել ձյան պատճառով․ ավագանու անդամ

0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հրապարակել է քաղաքապետարանից ստացած պաշտոնական պատասխանը՝ ձյան տեղումների հետևանքով գրանցված վնասվածքների վերաբերյալ։Քրիստինա Վարդանյանը գրել է.

«Դիմել էի քաղաքապետին, որ տեղեկություն ստանամ մեկ շաբաթում՝ ձյան տեղումների հետ կապված, վնասվածքների մասին։ Այսօր ստացա պատասխանը՝ փաստացի միայն քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկներում ունենք 117 տուժած, որոնցից 63-ը՝ թոշակային տարիքի։ ՈՒ՞մ պետք է տուգանի Երևանցին և ո՞վ է վճարելու բուժման ծախսերը։

Հարգելի՛ տիկին Վարդանյան,

Ի պատասխան Ձեր 08.01.2026թ. գրության՝ հայտնում եմ.

Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության ներկայացրած տեղեկատվության՝ 2025թ. դեկտեմբերի 31-ից մինչև 08.01.2026թ. ընթացքում վնասվածքների պատճառով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմած անձանց ընդհանուր քանակը 117 է։

Տուժած անձանց տարիքային խմբերը՝

0-18 տարեկան – 7,

19-40 տարեկան – 27,

41-60 տարեկան – 20,

60 տարեկանից բարձր – 63:

Եվ սա միայն քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում։

Նկարի պատկառելի տարիքի անձը, ժամանել էր Երևան սիրտը ստետավորելու համար։ Կոնքի կոտրվածքով հայտնվեց հիվանդանոցում։ Անձամբ զրուցել եմ հետը, ծախսերը վճարել է ընտանիքը…»:

The post Երևանում մեկ շաբաթում 63 տարեց է վնասվածք ստացել ձյան պատճառով․ ավագանու անդամ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса